Արցախը երբևէ և որևէ նախագծով չի ճանաչվել Ադրբեջանի կազմում. Գևորգ Դանիելյան

Արցախը երբևէ և որևէ նախագծով չի ճանաչվել Ադրբեջանի կազմում. Գևորգ Դանիելյան

Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իրականում Արցախի կարգավիճակի առնչությամբ որևէ նախագծով Արցախը երբևէ չի ճանաչվել Ադրբեջանի կազմում: Այս համատեքստում բարդ կամ մեկնաբանության կարոտ խնդիր չկա: Խոսքը բացառապես վերաբերել է ստատուս քվոյին, որի պարագայում Արցախի կարգավիճակն առկախվել է մինչև փոխհամաձայնեցված ընթացակարգով ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՀԱՆՐԱՔՎԵ ՆԱԽԱՁԵՌՆԵԼԸ, իսկ ստատուս քվոն պահպանելը, առանց որևէ պետության կազմում Արցախը ներառելով, թելադրված է եղել հենց 1991 թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի ուժով:
Սա շատ լավ հասկացել են ադրբեջանցիները, ուստի մշտապես փորձել են մերժել այդ փաստաթղթերը: Արդեն քանիցս կրկնում եմ, որ տարածքային ամբողջականությունը ճանաչվել է բացառապես այս առանցքային վերապահումով: Հ.Գ. Մադիրդյան սկզբունքների իրական հեղինակը Վարդան Օսկանյանն է, ով բազմիցս, դեռևս 2019 թվականից, պատրաստակամություն է հայտնել քաղաքական տարաձայնությունները մի կողմ դնելով, հանուն համազգային շահերի և անվտանգության, բարեխղճորեն բացատրել պատկան մարմիններին այս պարզագույն հիմնադրույթը»։

Նյութն ՝ այստեղ 

Leave a Reply

Your email address will not be published.