Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերլիազորներ Վ.Ս.-ն և Ս.Ք.-ն, հանցավոր համաձայնության գալով, 2022 թվականի հոկտեմբերի 3-ին ծեծի են ենթարկել ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության քննիչ Ն.Բ.-ին՝ պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով: ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում քննված վարույթով տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ օպերլիազոր Վ.Ս.-ն զբաղվել է թմրամիջոցի ապօրինի իրացմամբ. իր մտերիմ Մ.Գ.-ի օժանդակությամբ Գ.Պ.-ին է փոխանցել 0.52 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց:
Պարզվել է նաև, որ օպերլիազոր Վ.Ս.-ն, 2009 թվականից ծառայելով Ոստիկանության համակարգում, իսկ 2018 թվականից զբաղեցնելով Արարատի մարզային վարչության ավագ օպերլիազորի պաշտոնը, տեղյակ լինելով իր մտերիմ Մ.Գ.-ի կողմից պարբերաբար գողություններ կատարելու և դրա արդյունքում ձեռք բերված առարկաների իրացման մասին` միջոցներ չի ձեռնարկել հանցագործությունների կանխարգելման, բացահայտման և Մ.Գ.-ին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից մեղադրյալ Վ.Ս.-ի նկատմամբ ընտրվել է կալանք խափանման միջոցը. Վ.Ս.-ն ձերբակալվել և ներկայացվել է դատարան, սակայն Հակակոռուպցիոն դատարանը մերժել է կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը, որի դեմ հսկող դատախազի կողմից ներկայացվել է հատուկ վերանայման բողոք:
Մանրամասներն ՝ այստեղ