Շրջափակված Արցախում 755 տնտեսվարող սուբյեկտ կասեցրել է գործունեությունը, մնացածը գործում են մասնակի

Շրջափակված Արցախում 755 տնտեսվարող սուբյեկտ կասեցրել է գործունեությունը, մնացածը գործում են մասնակի

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով բազմաթիվ խնդիրներ են առաջացել Արցախի տնտեսության բոլոր ոլորտներում։

Շրջափակման մեջ հայտնված Արցախում 755 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 17,7%-ը), ստեղծված պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով, կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։

Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5,100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։

Ավելի քան 29,600 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:

 

Leave a Reply

Your email address will not be published.