Երկրաշարժից հետո նոր ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։
Թուրքիայի հարավային հատվածում՝ Սիրիայի հետ սահմանին, 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Անթաքիա քաղաքից 25 կմ հարավ-արևմուտք, որտեղ ապրում է մոտ 210 հազար մարդ։ Խորությունը եղել է 2 կմ։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։