Անկարայում՝ քիմիական նյութերի գործարանում, հրդեհ է բռնկվել, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Նախնական տվյալներով՝ մեկ մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել։Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների բրիգադները։
Միջադեպի մանրամասները, ինչպես նաև հրդեհի պատճառները դեռևս չեն հաղորդվում: