Անկարայի գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. կա զոհ և վիրավորներ

Mar 3, 2023 10:31
25

Անկարայում՝ քիմիական նյութերի գործարանում, հրդեհ է բռնկվել, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Նախնական տվյալներով՝ մեկ մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել։Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների բրիգադները։

Միջադեպի մանրամասները, ինչպես նաև հրդեհի պատճառները դեռևս չեն հաղորդվում:

Մեկնաբանություն