Քիչ առաջ մամուլում լուրեր տարածվեցին, որ վթարի է ենթարկվել սիրված դերասան, շոումեն Ռաֆայել Երանոսյանը։
Դեպքը եղել է փետրվարի 21-ին՝ ժամը 13։10-ի սահմաններում։
MediaHub.am-ը Երանոսյանի առողջական վիճակի մասին հետաքրքրվեց նրա պրոդյուսեր Վահան Թովմասյանից։
«Սաղ լավ ա, ոչ մի բան չկա։ Վնասվածքներ չունի, հիվանդանոց գնալու խնդիր էլ չկա»,- ասաց Թովմասյանը։