Զինծառայող Պալյանի հարազատները բացել են ավտոճանապարհը. Պապիկյանը 4 օրից կհանդիպի նրանց հետ

Mar 3, 2023 16:24
64

Նախորդ տարվա հուլիսի 26-ին հրդեհից մահացած զինծառայող Պալյան Պողոսյանի հարազատները քիչ առաջ բացել են մի քանի ժամ փակ պահած Գյումրի-Երեւան ավտոճանապարհը: NEWS.am-ի տվյալներով Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ցանկություն է հայտնել մարտի 7-ին հանդիպել նրանց հետ:

Նշենք, որ 7 ամիս առաջ Սյունիքի մարտական դիրքի վագոն-տնակում հրդեհը խլել էր նրանց 19-ամյա որդու՝ Պալյանի կյանքը։ Պալյանը այրվածքներ էր ստացել դիրքերում զինվորների հանգստի համար նախատեսված վագոն-տնակում տեղադրված վառարանից բռնկված հրդեհից։ Պալյանը 10 օր հիվանդանոցում է եղել, վերջին օրը գիտակցության չգալով, մահացել է:

Պալյան Պողոսյանի մահվան դեպքով նախաձեռնված քրեական գործով մինչեւ օրս մեղադրյալ չկա,  նույնիսկ դատաբժշկական փորձաքննության արդյունքները մինչեւ հիմա հայտնի չեն: Ծնողները դժգոհ են նախաքննության ընթացքից եւ պահանջում են պատկան մարմիններին հստակ ներկայացնել, թե ինչ փուլում է քրեական գործը:

Մեկնաբանություն