Հայաստանում վերջին երկու օրերին կարմրուկի դեմ պատվաստվել է մոտ 400 անձ։
Նախարարի խոսքով` բոլոր այն մեծահասակները, որոնք չեն հիշում` կարմրուկի դեմ պատվաստվել են, թե ոչ, կարող են դիմել պոլիկլինիկա և պատվաստվել։
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա ընդգծեց, որ բացի երեխաներից, ռիսկի խմբում են նաև բուժաշխատողները, որոնք ևս ներառվել են պատվաստման գործընթացում։
Ավանեսյանը ծնողներին հորդորեց մինչև մեկ տարեկան փոքրիկներին չտանել ժամանցի վայրեր, որտեղ կան մեծ թվով երեխաներ։
«Նման վայրերում վարակման հավանականությունն ավելի մեծ է, որովհետև մինչև 1 տարեկան երեխաները դեռ պատվաստված չեն»,–ասաց նախարարը։
Ավանեսյանը վստահեցրեց, որ բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են կարմրուկի պատվաստանյութով ։
Առաջիկա օրերին նոր խմբաքանակ կմտնի երկիր, և մեկ–երկու շարժական պատվաստման կետեր կբացվեն, որպեսզի պատվաստումային գործընթացն ավելի հասանելի լինի քաղաքացիներին։
Բոլոր մեծահասակները, որոնք չեն հիշում` պատվաստվել են, թե ոչ, կարող են դիմել պոլիկլինիկա և պատվաստվել։