Հրապարակի հաղորդմամբ այսօր Ռումինիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Դրոբետա-Տուրնու-Սեվերին քաղաքից 56 կմ հյուսիս-արևելք, որտեղ ապրում է 102 հազար մարդ։ Երկրաշարժի օջախի խորությունը կազմել է 40 կմ”:
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չկան։
Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 13-ին, Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել էր Ռումինիայում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասին։