Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ մեծացնում է իր բանակի ներուժը․ Սիդորով

Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ մեծացնում է իր բանակի ներուժը․ Սիդորով

Ադրբեջանը շարունակում է մեծացնել իր զինված ուժերի ներուժը՝ անցնելով թուրքական չափանիշների՝ անձնակազմի ուսուցմամբ և ՆԱՏՕ-ի արտադրության սպառազինության և տեխնիկայի մատակարարմամբ։

Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը՝ առցանց մամուլի ասուլիսում:

Նրա բնորոշմամբ, այդ գործոնը ևս նպաստում է Հարավկովկասյան տարածաշրջանում  հակամարտությունների ներուժի լարվածության աճին։

Սիդորովը նշել է նաև, որ լավրածությունն առաջին հերթին պայմանավորված է առանձին պետությունների միջև տարածքային հարցերի՝ չկարգավորված լինելով:

«Այս տարածաշրջանում կայունացնող դեր է խաղում Ռուսաստանը։ Միևնույն ժամանակ, Վաշինգտոնն ու Բրյուսելը, չնայած Հայաստանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին, ունենալով հետկոնֆլիկտային կարգավորման սեփական տեսլականը, ձգտում են պարտադրել անվտանգության մոդելի իրենց ձևաչափը և համահարթեցնել կազմակերպության ջանքերն այդ ուղղությամբ»,- ընդգծել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը։

 

 

Leave a Reply

Your email address will not be published.