Իսրայելը հրթիռակոծել է Հալեպի միջազգային օդանավակայանը

Mar 7, 2023 11:28
16

Իսրայելի բանակը հրթիռակոծել է Հալեպի միջազգային օդանավակայանը, ինչի հետևանքով օդանավակայանի շահագործումը դադարեցվել է: Այս մասին հաղորդում է սիրիական պետական SANA լրատվական գործակալությանը:

«Երեքշաբթի գիշերը ժամը 02:07-ին Իսրայելն օդային ագրեսիա է իրականացրել Միջերկրական ծովից՝ Լաթաքիայից արևմուտք ընկած ուղղությունից՝ թիրախավորելով Հալեպի միջազգային օդանավակայանը, ինչը հանգեցրել է նյութական վնասների և օդանավակայանի աշխատանքի խափանման», – SANA-ի հետ զրույցում հայտնել է ռազմական գերատեսչության աղբյուրը:

Մեկնաբանություն