Ձերբակալվել է նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը

Ձերբակալվել է նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը

Ձերբակալվել է Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նա, գրելով․ «Հարգելի Հայրենակիցներ,
այսօր ձերբակալվեցի, սա էլ էր պետք տեսնել..․ ծիծաղելի հոդվածով»։

ԱԺ նախկին պատագամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ հայտնել է, որ Գևորգ Պետրոսյանին ձերբակալել են պարեկային ծառայողներին չենթարկվելու պատճառով․ «Ձերբակալել են անհեթեթ մեղադրանքով՝ պարեկներին չենթարկվելու։ Էս «new-պարեկները» դարձել են նիկոլականության բոլոր իրական ընդդիմախոսներին ձերբակալելու «ուտոչկա»»։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Գևորգ Պետրոսյանը չի ենթարկվել պարեկների պահանջներին, հրաժարվել է սթափության թեստ հանձնելուց։

Leave a Reply

Your email address will not be published.