ՀՀ ԱԳՆ-ն Բաքվի կողմից Հաագայի դատարանի որոշումը չկատարելու հարցը կբարձրացնի ՄԱԿ-ում. Կիրակոսյան

ՀՀ ԱԳՆ-ն Բաքվի կողմից Հաագայի դատարանի որոշումը չկատարելու հարցը կբարձրացնի ՄԱԿ-ում. Կիրակոսյան

Արդարադատության միջազգային դատարանի ընդունած որոշումը Լաչինի  միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ իրավաբանորեն պարտադիր  ուժ ունի՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության, նաև դատարանի կանոնադրության։ Այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստում ասաց միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Նախագծով ամրագրվում է, որ միջպետական հայցը ԵԴ ներկայացվի կառավարության որոշման հիման վրա, իսկ միջանկյալ միջոցի ներկայացման հայցի լիազորությունը տրվի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչին, քանի որ նման պահանջները բխում են հրատապ իրավիճակներից, իսկ կառավարության որոշման ընդունումը կարող է ժամանակատար գործընթաց լինել»,-ասաց նա՝ ներկայացնելով «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրինագիծը:

Նշելով, որ ներկա կարգավորումներով Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը ԵԴ ներկայացնում է միջանկյալ միջոց կիրառելու պահանջ՝ հիմնվելով եվրոպական կանոնների վրա, որոնք հանդիսանում են նաև հիմք ԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության լիազորությունները մեկնաբանելիս՝ Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է այդ լիազրություններնն ամրագրել ՀՀ-ի համապատասխան օրենքում:

Երկրորդ փոփոխության ներկայացման շրջաանակներում Կիրակոսյանը հայտնեց, որ արբիտրաժային վարույթների շրջանակներում կամ օտարերկրյա դատարաններում քննվող դատական վեճերում, որտեղ ՀՀ-ն ներգրավված է հայցվորի կամ պատասխանողի կարգավիճակում, հնրարավոր է դպեքեր, որ ՀՀ-ն բանակցի վեճը հաշտության ճանապարհով լուծելու ուղղությամբ:

Նրա ներկայացմամբ՝ նախագծով առաջարկվում է նման հաշտության համաձայնագրերը ներկայացնել կառավարության հաստատմանը:

«Բավականին բարդ վեճեր կարող են լինել, և կառավարությանը նման լիազորություն տալն արդարացված է, քանի որ նման հաշտության համաձայնագրերը կարող են վերաբերել կառավարության գործունեության բազմաթիվ ոլորտներին միաժամանակ»,-ասաց Կիրակոսյանը:

Նախագծով նաև առաջարկվում է Եվրոպական դատարանի Վճիռների կատարման վարչություն, ԵԴ և Արբիտրաժային կենտրոններ ՀՀ-ից իրավաբան գործուղելու լիազորությունը տալ վարչապետին, քանի որ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը ներառված է ՀՀ վարչապետի աշխատակազմում:

Նյութն ամբողջությամբ ՝ այստեղ

Leave a Reply

Your email address will not be published.