Արտառոց բան չկա, որ վերակենդանացման բաժնում վճարում են կատարում. Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)

Feb 23, 2023 13:36
1,119

Ճեպազրույցի ընթացքում Անահիտ Ավանեսյանը նշեց ՝․

«Ես վստահեցնում եմ և վստահ եմ, որ բոլոր անհրաժեշտ փորձաքննություններն իրականացվել են, իրականացվում են և ընթացքում էլ խստագույնս մոնիտորինգ իրականացվելու է»,- Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով երեկվանից շրջանառվող մտահոգություններին, թե Ամուլսարի հանքի շահագործման հետևանքով կարող են առողջական խնդիրներ առաջանալ:

Ավանեսյանը վստահեցրեց, որ Առողջապահության նախարարությունը մշտապես հետևում է ոչ միայն Ամուլսարի, այլև այլ հանքարդյունաբերական ձեռնարկությունների կողմից շահագործման արդյունքում առողջությանը հասցված հնարավոր ռիսկերին և դրանց վերաբերյալ պարբերաբար գնահատականներ են հնչեցնում.

«Վստահ ենք, որ բոլոր նոր տեխնոլոգիական միջոցները և հնարավորություններն օգտագործվելու են՝ ապահովելու անվտանգ և ստանդարտներին համապատասխան շահագործում»:

Մանրամասները՝ տեսանյութում

Մեկնաբանություն