Պատգամավոր Մհեր Սահակյանը ձերբակալվել է. փաստաբան

Պատգամավոր Մհեր Սահակյանը ձերբակալվել է. փաստաբան

ԱԺ-ում այսօր տեղի ունեցած միջադեպի մասնակից, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Մհեր Սահակյանը 72 ժամով ձերբակալվել է: Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը, ով ստանձնել է Սահակյանի պաշտպանությունը:

Նա նշել է, որ պատգամավորը այժմ  գտնվում է ոստիկանության Արաբկիրի բաժնում, շուտով հավանաբար կտեղափոխվի Երևանի քննչական բաժին (Պարույր Սևակի փողոց): Մելիքյանի փոխանցմամբ՝ Մհեր Սահակյանը ձերբակալվել է անմիջականորեն ծագած կասկածի հիմքով:

Leave a Reply

Your email address will not be published.