Պապիկյանի բնակարանի ձեռքբերման հարցով քրեական վարույթ չի նախաձեռնվել հիմքերի բացակայության պատճառով

Պապիկյանի բնակարանի ձեռքբերման հարցով քրեական վարույթ չի նախաձեռնվել հիմքերի բացակայության պատճառով

Երևանի «Բյուրեղ» բնակելի թաղամասում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կողմից բնակարանի ձեռքբերման գործընթացի վերաբերյալ քրեական վարույթ չի նախաձեռնվել՝ հիմքերի բացակայության պատճառով։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։ Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին «Հետք»-ը հոդված էր հրապարակել՝ գրելով, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Երևանի «Բյուրեղ» բնակելի թաղամասում հիփոթեքային վարկով բնակարան է ձեռք բերել, որի համար վճարել է 168 հազար դոլար, սակայն բնակարանի իրական արժեքը 412 հազար դոլար է։ Դրան հաջորդեց ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրությունը, որ ուսումնասիրում են հրապարակումը։

Նյութի աղբյուրն ՝ այստեղ 

Leave a Reply

Your email address will not be published.