Ապրիլի 2-ին Մարտունու ոստիկանությանությունում հաղորդում է ստացվել, որ Կարմիր Շուկայի անտառային գոտում ական է պայթել՝ վիրավորելով քաղաքացիական անձի:
Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ Կարմիր շուկայի երեք բնակիչներ շփման գծին մոտ գտնվող տեղամասում ծնեբեկ հավաքելիս են եղել, և 1997թ. ծնված Գ.Բ.-ն պայթել է ականի վրա: Վերջինս հոսպիտալացվել է, նրա մոտ ախտորոշվել է ձախ ոտնաթաթի տրավմատիկ ամպուտացիա:
Հետևեք մեզ նաև ՝ Telegram-ում