Արարատի մարզում այսօր մեկնարկել է 2024 թվականի ամառային զորակոչը:
«Տղե՛րք ջան, հայրենիքին ծառայելը միշտ պատվի ու փառքի գործ է։ Եղեք միասնական, զգոն։ Աստված պահապան և ուղեկից բոլորիդ», – ասել է մարզպետի տեղակալը։
Տղաները ստացել են նաև քահանայի օրհնությունը։