Թող հրապարակեն քննարկվող պայմանագիրը, և ժողովուրդը որոշի՝ խաղաղության պայմանագիրն արդյոք պե՞տք է մեզ, Արցախի ժողովուրդն ունի՞ արդյոք անվտանգության երաշխիք․ Վանեցյան

Թող հրապարակեն քննարկվող պայմանագիրը, և ժողովուրդը որոշի՝ խաղաղության պայմանագիրն արդյոք պե՞տք է մեզ, Արցախի ժողովուրդն ունի՞ արդյոք անվտանգության երաշխիք․ Վանեցյան

Մենք եկել, հասել ենք մի կետի, երբ երբևէ Արցախն այսքան վտանգված չի եղել, կարծում  է «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Ըստ նրա՝  այսօր վտանգված է ինչպես Արցախը, այնպես էլ Հայաստանը։

«90-ականներին, երբ ոչինչ չկար, հանրությունը կարողացավ միասնությամբ հասնել հաղթանակի։ Դա հաջողվեց, քանի որ կար հավատ դեպի առաջնորդը և հաղթանակը, իսկ հիմա չկա վստահություն, և  այս իրավիճակն ամենացավալին է հայ իրականության մեջ», – այսօր «Պրոֆիլ» հրատարակչության կողմից կազմակերպված և Ղարաբաղյան շարժման 35-ամյակին նվիրված «Ղարաբաղյան պրոֆիլ» համաժողովի ժամանակ ասաց Վանեցյանը։

Անդրադառնալով խաղաղության պայմանագրին՝ Արթուր Վանեցյանը  նշեց․ «Թող հրապարակեն քննարկվող պայմանագիրը և ժողովուրդը որոշի՝ արդյոք պե՞տք է մեզ այդ խաղաղության պայմանագիրը, ունի՞ արդյոք Արցախի ժողովուրդը անվտանգության երաշխիք, թե՞ ոչ»։

Leave a Reply

Your email address will not be published.