30 տարի անց բավականին մոտ ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը. ԱԺ նախագահ․

30 տարի անց բավականին մոտ ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը. ԱԺ նախագահ․

Աշխատում ենք Թուրքիայի հետ սահմանը բացելու, դիվանադիտական հարաբերություններ հաստատելու եւ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորել ուղղությամբ։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«30 տարի անց, կարելի է ասել, բավականին մոտ ենք: Եթե թուրքական կողմը բավարար կամք եւ վճռականություն ցուցաբերի, մենք, կարծում եմ, այդ հարցը կլուծենք», – ասել է ԱԺ նախագահը։

Ալեն Սիմոնյանի համոզմամբ՝ եթե Անի կամուրջը վերանորոգվի հայ եւ թուրքական կողմերի պայմանավորվածության համաձայն, ապա այն մեծ նշանակություն է ունենալու քաղաքական առումով։

«Պահը բավականին հարմար է, եւ մենք կարող ենք այս պահը օգտագործել»,- ասել է ԱԺ նախագահը։

Leave a Reply

Your email address will not be published.