Առաքելությունն ավարտված է. հայ փրկարարները վերադարձան Թուրքիայից

Առաքելությունն ավարտված է. հայ փրկարարները վերադարձան Թուրքիայից

Հայկական թիմը, համագործակցելով այլ թիմերի հետ, փլատակներից դուրս է բերել 3 տուժածի և 10 զոհերի մարմիններ։
 Հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմն ավարտել է Թուրքիայի Հանրապետության Ադիյաման քաղաքում ծավալած որոնողափրկարարական աշխատանքները և այսօր վերադարձել Հայաստան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
Հայաստանը փետրվարի 8 ին փրկարար էր Թուրքիայի աղետի գոտի , իսկ փետրվարի 11-ին և 15-ին` մարդասիրական օգնություն։
Փրկարարներին հայ-թուրքական սահմանին՝ Մարգարայի կամրջի մոտ, դիմավորել են ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը։

Leave a Reply

Your email address will not be published.