Հայ փրկարարները Սիրիայում և Թուրքիայում փլատակներից դուրս են բերել 20 մարմին, Թուրքիայում փրկել՝ 3 տուժածի

Հայ փրկարարները Սիրիայում և Թուրքիայում փլատակներից դուրս են բերել 20 մարմին, Թուրքիայում փրկել՝ 3 տուժածի

Հայ փրկարարները Սիրիայում և Թուրքիայում երկրաշարժի փլատակներից դուրս են բերել զոհերի 20 մարմին: Թուրքիայում փլատակներից դուրս են բերել նաև 3 տուժածի: Այս մասին հրավիրված ասուլիսում ասաց Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի պետ, ՓԾ փոխգնդապետ Գարրի Արմաղանյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ Սիրիայում Հայկական քաղաքային որոնողափրկարարական (ՔՈՓ) թիմերը իրենց հիմնական աշխատանքներին զուգահեռ տեղի հայ համայնքի համար կազմակերպել և անցկացրել են նաև ուսուցողական դաս` «Ինչպես գործել երկրաշարժի դեպքում» թեմայով: Հայկական թիմերը ՀՀ են վերադարձել փետրվարի 14-ին՝ Սիրիայից՝ օդանավով, Թուրքիայից՝ փետրվարի 17-ին՝ ցամաքային ճանապարհով:

Արմաղանյանը հայտնեց, որ փետրվարի 20-ի ժամը 08։00-ի տվյալներով Թուրքիայում զոհերի թիվը հասել է շուրջ 41.000–ի, իսկ Սիրիայում` մոտ 8500–ի։ Վիրավորները Թուրքիայում 110.000–ն են, իսկ Սիրիայում` 10.000 մարդ։

Աղբյուր` Փաստինֆո

Leave a Reply

Your email address will not be published.