«Իրանի շուրջ ստեղծված լարվածության մթնոլորտը չի կարող ձեռնտու լինել Հայաստանի համար ». Վարդան Ոսկանյան

«Իրանի շուրջ ստեղծված լարվածության մթնոլորտը չի կարող ձեռնտու լինել Հայաստանի համար ». Վարդան Ոսկանյան

Իրանում տեղի ունեցող իրադարձությունների, Իրանի կողմից սպասվող պատասխան հարձակման, Հայաստանի և Իրանի միջև եղբայրական հարաբերությունների և հետագա լարվածություների վերաբերյալ հարցերի մասին կարծիք ունենալու նպատակով Bac TV-ին զրուցել է իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ:                                         

Իրանի Մեջլիսի խոսնակը հայտարարել է, որ Սպահանի վրա հարձակումը անպատասխան չի մնա: Ձեր կարծիքով ուղիղ սպառնալիք է թե ոչ, և ու՞մ է ուղված այս սպառնալիքը: 

Իրականության մեջ իրանցիները երբեք շատ հստակ չեն նշում, թե որտեղ է տեղի ունենալու պատասխան գործողությունը և ինչ ժամանակում, բայց ակնհայտ է, որ Իրանի նկատմամբ թշնամական որևէ իրականացված գործողություն իրանցիները անպատասխան չեն թողնում, այս դեպքում պետք է ակնկալել մերձավոր արևելքի ողջ տարածքը: Իրանը պաշտոնապես չի հայտարարել թե ով է Սպահանի վրա իրականացրել անօդաչուներով այդ փոքրիկ հարձակումը, կոնկրետ հասցեատեր չկա, բայց պետք է ենթադրել, որ խոսքը գնում է Իսրայելի և նրա դաշնակիցների մասին, սակայն սա միայն վարկած է, և գիտենք որ պաշտոնապես չկա որևէ հայտարարություն կոնկրետ իրանական կողմից, այսօր վարկածները տարբեր են:

Իրանի հետ տեղի ունեցող իրադարձությունները կարո՞ղ են սպառնալիք ներկայացնել Հայաստանի համար:

Ընդհանուր առմամբ աշխարհը գտնվում է բաժանման մի եզրին և գործող աշխարհակարգը փոփոխվում է: Գործընթացները վերաբերվում են նաև մերձավոր արևելքին, հետևաբար, ստեղծված իրավիճակը իր մեջ պարունակում է թե՛ սպառնալիքներ, թե՛ մարտահրավերներ: Ակնհայտ է, որ Իրանի շուրջ ստեղծված լարվածության մթնոլորտը չի կարող ձեռնտու լինել Հայաստանին , որովհետև Իրանը ապահովում է ՀՀ-ի անվտանգության շատ կարևոր բաղադրիչ, հատկապես, երբ խոսքր վերաբերում է Սյունիքին և Զանգեզուրյան միջանցքին, որը իրականում թուրանական միջանցք է: Հետևաբար, որքան Իրանը զբաղված լինի այն խնդիրներով, այնքան պակաս ռեսուրսներ կունենա շուտ արձագանքելու Ադրբեջանական կողմից պարբերաբար հնչեցվող ՀՀ-ի նկատմամբ հավակնությունների կանխարգելմանը, այս հանգամանքը հաշվի առնելով կան որոշակի ռիսկեր ու մարտահրավերներ, ինչպես նաև հնարավորություններ և դրանք պետք է օգտագործել, իսկ մարտահրավերները և ռիսկերը փորձել կարավարել:

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իրանը Ադրբեջանի եղբայրը չէ, այլ Հայաստանի: Ի՞նչ ենթատեքստ ունի սա և կարո՞ղ է նոր լարվածություն ստեղծել Հայաստանի համար:

Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները եղբայրական են, և սա այն հազվադեպ դեպքերից է, երբ Բաքվի բռնապետական պաշտոնիայի ասածը իրականության հետ համապատասխանում է: Մենք պետք է խորացնենք Իրանի հետ հարաբերությունները, պահելով մեր անվտանգային ճարտարապետությունը  այս փոփոխությունների ընթացքում, իսկ այդ ճարտարապետությունը փոխվել է 44-օրյա պատերազմի հետևանքով: Այս համատեքստում Իրանի հետ պետք է ձևավորել խորը ռազմավարական դաշնակցային հարաբերություններ: Ըստ էության հիմքի վրա, որ մեր երկու պետությունները և ժողովուրդները միևնույն հինավուրց քաղաքակրթության կրողներն են, որն ունի հազարամյակների պատմություն, ի հակադրություն թուրք-ադրբեջանական դաշինքի, որը իր էությամբ բարբարոսական է, ագրեսիվ և չունի որևէ պատմական արմատներ մեր պատմական տարածաշրջանում:

ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը հայտարարել է, որ Ադրբեջանը ավելի մեծ գրոհներ էր պատրաստում, երբ հարձակվեց Հայաստանի վրա նախորդ տարվա սեպտեմբերին: Իրանի գործողությունները և հայտարարությունները օգնեցին կանգնեցնել իրավիճակի հետագա վատթարացումը: Ի՞նչ կարծիք ունեք այս ամենի վերաբերյալ:

Իրանական ներկայությունը և Իրանի կողմից վարվող քաղաքականությունը հարավային Կովկասում զսպող դերակատարություն ունի թուրք-ադրբեջանական դաշինքի համար, նաև սեպտեմբերյան այդ կարճատես պատերազմի ընթացքում էլ իրանական դիրքորոշումները և Իրանի գործողությունները լրջագույն դերակատարություն ունեցան թուրք-ադրբեջանական դաշինքի ախորժակը զսպելու համար, հետևաբար, բոլոր հնարավոր մակարդակներում պետք է խորացնել մեր հարաբերությունները Իրանի հետ:

 

Հարցազրույցը վարեց՝ Սվետա Վարդանյանը

Leave a Reply

Your email address will not be published.