Կառավարությունը սուբվենցիոն ծրագրերով 7 մարզերի 17 համայնքների համար հատկացրեց 1․4 մլրդ դրամ

Կառավարությունը սուբվենցիոն ծրագրերով 7 մարզերի 17 համայնքների համար հատկացրեց 1․4 մլրդ դրամ

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց սուբվենցիոն ծրագրերի կատարման համար Հայաստանի Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին 1 մլրդ 412 մլն դրամ գումար հատկացնել: Այդ գումարը կհատկացվի համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ գումարը կհատկացվի 17 համայնքների 25 ծրագրերի: Դրանցից 19-ը 2022 թվականի ծրագրեր են:

«Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է։ Արագածոտնի մարզի 1 ծրագրի համար 3․5 մլն դրամ է, Գեղարքունիքի 1 ծրագրի համար 81․5մլն դրամ, Լոռի 2 ծրագրի համար 30 մլն դրամ, Կոտայքի 10 ծրագրի համար 185 մլն դրամ, Շիրակի 4 ծրագրի համար 548 մլն դրամ, Սյունիքի 4 ծրագրի համար 198 մլն դրամ և Տավուշի 3 ծրագրի համար 366 մլն դրամ»,-ասաց Սանոսյանը։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը թվարկեց, թե որոնք են այդ ծրագրերը և որ համայնքներում են իրականացվել:

Գնել Սանոսյանն այս ծրագրերից առանձնացրեց Գյումրիին հատկացվող 447 մլն դրամը։

«Այս ծրագրով Գյումրիում հործող 50 ՀՈԱԿ-ների տանիքներին տեղադրել ենք արևային կայաններ, որոնք 30-50 հզորություն ունեն: Սա շտ լավ ծրագիր է էլեկտրաէներգիայի խնայողության և կանաչ էներգիայի առումով»,-ասաց նա:

Leave a Reply

Your email address will not be published.