Ձեզ թվում է՝ Ռուսաստանն իր շահերը պետք է մի կողմ դնի ու ասի՝ «մենք հայերին շատ ենք սիրում, լավ կոնյակ ունեն». ԱԺ նախագահ

Ձեզ թվում է՝ Ռուսաստանն իր շահերը պետք է մի կողմ դնի ու ասի՝ «մենք հայերին շատ ենք սիրում, լավ կոնյակ ունեն». ԱԺ նախագահ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ երբ Իրանը հայտարարում է, թե աշխարհաքաղաքական փոփոխություններն  անընդունելի են, դա հայտարարում է, առաջին հերթին, իր համար:

«Նրա համար չէ, որ մեզ շատ է սիրում, ու զենք վաճառելը, տեղափոխելն էլ  էլի արվում է իր համար: Նույնը Ռուսաստանի համար, ձեզ թվում  է՝ Ռուսաստանն իր շահերը պետք է մի կողմ դնի ու ասի՝  «մենք հայերին շատ ենք սիրում, լավ կոնյակ ունեն, եկեք հայերին բան անենք»…ոչ, բոլոր երկրները, նաև մենք՝ ունենք մեր շահերը», – Ազգային ժողովում հայտարարեց նա:

Սիմոնյանը վստահեցնում է՝ Հայաստանը, բացի Արցախի խնդրից, գլոբալ ուրիշ խնդիր չունի:

«Մենք ի՞նչ խնդիր ունենք՝ բացի Արցախի խնդրից: 30 տարի զբաղվեցիք Արցախի խնդրով, ի՞նչ եղավ 30 տարի հետո՝ պատերազմ եղավ», – դիմելով ընդդիմությանն՝ ասաց ԱԺ նախագահը:

Leave a Reply

Your email address will not be published.