Մովսես Խորենացի 24 հասցեում գործող «Ոսկու աշխարհ» տոնավաճառը, որը երեկվանից չի գործում, հնարավոր է՝ այսօր վերաբացվի։ Այս մասին news.am-ի հետ զրույցում նշել է «Վաղարշ եւ որդիներ կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Վաղարշ Աբրահամյանը։
«Մեզ մոտ 99 տոկոսով պահպանված են եղել բոլոր կանոնները։ Այդ 1 տոկոսի համար է իշխանությունը փակել տոնավաճառը, եւ շատ ճիշտ է արել, որովհետեւ խոսքը մարդկային կյանքերի մասին է։ Մեզ թերությունները վերացնելու համար ժամանակ են տվել, մենք էլ 24 ժամ աշխատել ենք։ Այսօր նամակ ենք հղել Հրդեհային անվտանգության տեսչական մարմնին, որ գան եւ ստուգեն։ Եթե թերությունները վերացված լինեն, տոնավաճառն այսօր կվերաբացվի»,- նշեց Աբրահամյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։