Չպետք է գնալ որևէ զիջման․ Արծվիկ մինասյանը՝ Բերձորի միջանցքում ռենտգեն-սարքավորում տեղադրելու մասին․ «Իրավունք»

Չպետք է գնալ որևէ զիջման․ Արծվիկ մինասյանը՝ Բերձորի միջանցքում ռենտգեն-սարքավորում տեղադրելու մասին․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ «ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով տեղեկություններին, որ Բերձորի միջանցքում Ադրբեջանի պահանջով գուցե ռենտգեն-սարքավորում տեղադրվի՝ բեռնատար մեքենաների տեղաշարժը տեսահսկելու համար, ընդգծեց, որ այն կլինի ամենախայտառակ զիջումը:

— Հասկանալով հանդերձ, որ 3-րդ ամիսն է շրջափակման, արդեն իսկ որոշ քայլեր պետք է իրականացվեն, այդ թվում` միջազգային դատարանի որոշման կատարման շրջանակում: Պահանջները պետք է խստացվեն, որ լուծում տրվի: Բայց որեւէ զիջում, համաձայնություն, որտեղ Ադրբջանի ԱԱԾ-ն կամ որեւէ այլ ստորաբաժանում պետք է իրականացնի Արցախ մուտքի եւ ելքի հանդեպ նման հսկողական գործառույթ, նշանակում է արցախահայությանը դանդաղ մահվան ենք դատապարտում: Չպետք է գնալ որեւէ նման զիջման: Ամեն ինչ պետք է անել` ՌԴ-ի հետ այդ աշխատանքը տանելու ուղղությամբ, որպեսզի նման բաները բացառենք, ոչ թե Ռուսաստանին հերթական անգամ սարքենք թշնամի, ՌԴ-Արեւմուտք հակադրությունը բերենք Հայաստան: Մինչդեռ սա այն է, ինչ այսօր անում է ՀՀ իշխանությունը»:

Leave a Reply

Your email address will not be published.