Հայաստանը Նեպալում նոր դեսպան ունի

Հայաստանը Նեպալում նոր դեսպան ունի

Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Յուրի Բաբախանյանը նշանակվել է Նեպալում ՀՀ դեսպան։ Հրամանագրում, մասնավորապես, ասված է.

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յուրի ԲԱԲԱԽԱՆՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նյու Դելի)։

Leave a Reply

Your email address will not be published.