«Քրեյզի» գիշերային ակումբից ոստիկանություն է տեղափոխվել Սուրիկ Խաչատրյանի որդին

«Քրեյզի» գիշերային ակումբից ոստիկանություն է տեղափոխվել Սուրիկ Խաչատրյանի որդին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 17-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի (Կարմիր բերետներ) ծառայողները Երևանի Մյասնիկյան պողոտայում գտնվող «Քրեյզի» գիշերային ակումբից Ոստիկանության Մարաշի բաժանմունք են տեղափոխել Տրդատ Խաչատրյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս տեղափոխվել է ժամը 04։30-ից 05։00-ն ընկած ժամանակահատվածում։ Իսկ Տ․ Խաչատրյանը Սյունիքի նախկին մարզպետ, «Լիսկա» մականվամբ՝ Սուրիկ Խաչատրյանի որդին է։

Leave a Reply

Your email address will not be published.