Երևանի մետրոյի գծերի վրա փլուզման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանի մետրոյի գծերի վրա փլուզման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

 «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի քանդման աշխատանքների հետևանքով մետրոյի գծերի վրա տեղի ունեցած փլուզման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 264-րդ հոդված 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելը, որը պատժվում է ազատազրկմամբ երեքից վեց տարի ժամկետով):
«Իրականացվում է քննություն, այս պահին պարզվել է, որ քանդման աշխատանքներն իրականացվել են անհատ ձեռներեցի կողմի` «Երևանի ալրաղաց» ԲԲԸ հետ պայմանագրային հարաբերությունների հիմքով։ Նշանակված է դատաշինարարատեխնիկական և ապրանքագիտական համալիր փորձաքննություն, հարցաքննություններ են իրականացվել, անհրաժեշտ փաստաթղթեր են վերցվել»,- նշեց Աբրահամյանը։
Աբրահամյանը հստակեցրեց, որ քննության հիմնական առարկաներից են փլուզման հանգամանքների պարզումը, իրականացված քանդման աշխատանքների անվտանգության և շինարարական նորմերին համապատասխանությունը, ինչպես նաև աշխատանքների թույլտվության և կատարման իրավապայմանագրային պայմանների, ժամկետների պահպանվածության հարցի պարզումը։ Քանդման աշխատանքների հետևանքով վնասվել է նաև հարևանությամբ գտնվող խաղալիքների պահեստը։
Մանրամասն ՝ այստեղ

Leave a Reply

Your email address will not be published.