Իշխանության նպատակը մեկն է` առավելագույնս իրենից հեռացնել քննադատության ու մեղավորության տարափը. Տիգրան Աբրահամյան

Իշխանության նպատակը մեկն է` առավելագույնս իրենից հեռացնել քննադատության ու մեղավորության տարափը. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ իշխանության նպատակը մեկն է` առավելագույնս իրենից հեռացնել քննադատության ու մեղավորության տարափը։

«Ի՞նչ նպատակով է քաղաքական որոշում կայացվել և զբաղեցրած պաշտոնից ազատվել ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը: Ինչպես 44-օրյա պատերազմի, դրան հաջորդած ադրբեջանական հարձակումների դեպքում, քաղաքական իշխանությունը «պատասխանատուների» շրջանակ է ձևավորում, արագ ազատում պաշտոններից, ոմանց նկատմամբ էլ իրավական գործընթաց սկսում: Նպատակը մեկն է` առավելագույնս իրենից հեռացնել քննադատության ու մեղավորության տարափը` այն բաշխել ներքևի օղակի և հատկապես զինվորական շրջանակների միջև: Այս ամենն ուղեկցվում է իշխանության շարքերից ընտրված հատուկ գարշելի դեմքերի ակտիվ քարոզչությամբ, ովքեր տաղավարից տաղավար, միկրոֆոնից միկրոֆոն են վազում, որպեսզի արդարացնելով քաղաքական իշխանությանը` պատասխանատվությունն առանց դատավճռի բարդեն մյուսների վրա: «Մյուսներ» ասվածը հարաբերական է և ըստ քաղաքական նպատակահարմարության փոփոխվում է: Սեփական ժողովրդի նկատմամբ թշնամությամբ էլ իշխանությունը շարունակում է քանդել, հանձնել և նոր կորուստներ արձանագրել», – Facebook-ում գրել է Աբրահամյանը։

Leave a Reply

Your email address will not be published.