ՔՊ-ական պատգամավորը պնդում է՝ ԶՊՄԿ պահնորդին ադրբեջանցին է սպանել․ Hraparak․am

ՔՊ-ական պատգամավորը պնդում է՝ ԶՊՄԿ պահնորդին ադրբեջանցին է սպանել․ Hraparak․am

ՔՊ-ական պատգամավոր, սյունեցի Նարեկ Ղահրամանյանը պնդում է, որ ԶՊՄԿ պահնորդին սպանել է Ադրբեջանից Հայաստան ներթափանցած զինծառայողներից մեկը։
Խորհրդարանում Hraparak.am-ի հարցին ի պատասխան, որ դատախազությունը հերքում է ադրբեջանցիների առնչությունը սպանությանը, որևէ ապացույց չկա, պատգամավորն ասել է․
«Չկա, կլինի։ Սպասեք իրավապահների բացահայտումներին»։
Հիշեցնենք, որ դատախազությունը երեկ հայտնեց, որ Հայաստան թափանցած ադրբեջանցիներից որեւէ մեկին պահնորդի սպանության համար մեղադրանք չի առաջադրվել։

Leave a Reply

Your email address will not be published.