Տաթև Հակոբյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց պոկում վարժությունում

Տաթև Հակոբյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց պոկում վարժությունում

Հայաստանի կանանց հավաքականի անդամ Տաթև Հակոբյանը Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության պոկում վարժությունում հաջող կատարելով երկու մոտեցում և գլխավերևում պահելով 104 կգ ծանրաձողը՝ փոքր արծաթե մեդալ նվաճեց: Երրորդ մոտեցման համար հայ մարզուհին 108 կգ էր պատվիրել, սակայն չկարողացավ այն բարձրացնել:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում հաջող է կատարել երկու մոտեցում՝ գլխավերևում պահել է 96 կգ կշռող ծանրաձողը

Պոկում վարժությունից հետո առաջատարը Ֆրանսիայի ներկայացուցիչ Մարի Ֆեգն է՝ 113 կգ արդյունքով: Քիչ անց կմեկնարկի հրում վարժությունը, որի առաջին մոտեցման համար Տաթև Հակոբյանը պատվիրել է 120, իսկ Էմմա Պողոսյանը՝ 115 կգ:

Leave a Reply

Your email address will not be published.