Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտից շնորհավորում է Հայաստանի անկախության տոնը:
«Միայն մի բան կասեմ, հայրենիքն ու պետությունը ստեղծում է շատ ծանր դարերի աշխատանքով և մենք պատասխանատու ենք և անցած և վաղվա սերունդների համար, պահպանենք մեր հայրենիքը, մեր պետությունը: Մենք ունենք երկու պետություն. Հայաստան և Արցախ, որի մասին չպիտի մոռանանք: Մի օր իրենք կմիանան և դա մեր նպատակը եղել ու կլինի միշտ: Որևէ մեկ իրավունք չունի դավաճանելու մեր գաղափարը»,- իր խոսքում նշեց Ռուբեն Վարդանյանը: