Հայաստանը ԵՄ կարևոր գործընկերն է Հարավային Կովկասում. ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ

Հայաստանը ԵՄ կարևոր գործընկերն է Հարավային Կովկասում. ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ

ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Տիգրան Բալայանի հանդիպել է Եվրոպական միության ռազմական կոմիտեի նախագահ գեներալ Ռոբերտ Բրիգերի հետ։  ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչության հաղորդմամբ, գեներալ Բրիգերը ներկայացրել է ռազմական և պաշտպանական ոլորտում Եվրոպական միության ռազմավարությունը և դրանից բխող առաջնահերթությունները, համաեվրոպական անվտանգության տեսլականը՝ այս համատեքստում նշելով, որ Հայաստանը ԵՄ կարևոր գործընկերն է Հարավային Կովկասում։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, դեսպան Բալայանը բարձր է գնահատել Հայաստան-Եվրոպական միություն ընդհանուր փոխգործակցության մակարդակը՝ կարևորելով դրա անվտանգային և պաշտանական բաղադրիչի ընդլայնումը։ Նա գործընկերոջ ուշադրությունը հրավիրել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող զինված ուժերի մասշտաբային բարեփոխումների ծրագիրը՝ այս առնչությամբ ընդգծելով ԵՄ աջակցության անհրաժեշտությունը։

Leave a Reply

Your email address will not be published.