Ռուսաստանի Դաշնության տարածքում պահպանվում է ահաբեկչական սպառնալիքի վտանգը։ Այս մասին հայտարարել է Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, որի խոսքերը փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մարտի 26-ին ԱԴԾ-ն հայտարարեց, որ Սամարայի մարզում մարդասիրական օգնության ընդունման կետում ահաբեկչություն է կանխել։