Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը. առաջիկայում կավարտեն համաձայնեցման գործընթացը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը. առաջիկայում կավարտեն համաձայնեցման գործընթացը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը, այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը։

«Համապատասխան պայմանավորվածությունների համաձայն՝ Հանձնաժողովներն իրականացնում են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքներ:

2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հանձնաժողովներն աշխատանքային կարգով միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը և անցկացրել են մի շարք քննարկումներ:

Բանակցությունները շարունակվում են կառուցողական հունով:

Նախատեսվում է առաջիկայում ավարտել համաձայնեցման գործընթացը»,- նշված է հաղորդագրությունում։

Leave a Reply

Your email address will not be published.