Հետմահու պետական պարգևներ հանձնվեցին սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ Գեղարքունիքի մարզից զոհված զինծառայողներին

ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ 2023 թվականի մարտի 18-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի մշակույթի տանը տեղի ունեցավ 2022 թվականի սեպտեմբերի 13-15-ն ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների հետմահու պարգևատրման արարողությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է մարզպետ Կարեն Սարգսյանը։ Արարողությանը ներկա էր Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ, հոգեշնորհ Տ. Պարթև վարդապետ…

Կարդալ ավելին

Վանաձոր քաղաքի փրփրապլաստի արտադրամասում հրդեհ է բռնկվել

Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում գտնվող փրփրապլաստի արտադրամասում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու հրշեջ-փրկարարական ջոկատից ևս…

Կարդալ ավելին

Կնյազ Իբոյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Կնյազ Իբոյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Այդ մասին հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Էդիկ Հարությունյանը (57 կգ) հաղթեց սփոփիչ գոտեմարտում և բրոնզե մեդալը կվիճարկի ադրբեջանցի Նովրուզովի հետ: Նարեկ Գրիգորյանն (79 կգ) էլ բրոնզե մեդալի համար կպայքարի Ադրբեջանը ներկայացնող Ամիրասլանովի…

Կարդալ ավելին

Լուսինե Կիրակոսյանի առողջական վիճակը վատացել է․ նրա վիճակը ծայրահեղ ծանր է

ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանի առողջական վիճակը վատացել է, նա տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: NEWS.am-ը Էրեբունի բժշկական կենտրոնից տեղեկացել է, որ դերասանուհին երեկ շտապօգնության մեքենայով է տեղափոխվել Էրեբունի ԲԿ, համապատասխան հետազոտություններ անցնելուց հետո նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Բժշկական կենտրոնից հաղորդել են, որ Լուսինե Կիրակոսյանը մի քանի օր…

Կարդալ ավելին