Ըմբշամարտի Մ23 ԵԱ. Հայկ Պապիկյանը դուրս է եկել եզրափակիչ

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 70 կգ քաշային Հայկ Պապիկյանը դուրս է եկել եզրափակիչ։ Կիսաեզրափակիչում Պապիկյանն 9։0 հաշվով առավելության է հասել Գերմանիան ներկայացնող Շամիլ Ուստաևի նկատմամբ։ Եզրափակիչում հայ մարզիկը կմրցի Ադրբեջանը ներկայացնող Մագոմեդ Խանիևի հետ։

Կարդալ ավելին

Հոսպիտալում ձերբակալվել է Ազատ գյուղի կացարանում բենզինը վառարանին լցրած սպան

Ազատ գյուղում 15 զինծառայողի մահվան գործով անցնող սպա Եղիշե Հակոբյանը Մուրացանի զիվորական հոսպիտալից ձերբակալվել է և դատարան է տարվել։ Armtimes․com-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Հակոբյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը։ Հիմա դատարանը քննում է կալանքի միջնորդության հարցը։

Կարդալ ավելին

Կոտայքի մարզում մառախուղի պատճառով բախվել է 6 մեքենա

Մառախուղի պատճառով մի քանի ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը ժամը 15:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչ, 23-ամյա Նարեկ Սերոբյանի վարած Vaz 21-703, Երևանի բնակիչ, 48-ամյա Արթուր Սաֆարյանի վարած Opel-Vectra մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչներ, 25-ամյա Վահե Հակոբյանի Mersedes C 240 մակնիշի, 35-ամյա Արթուր Հախվերդյանի վարած Mersedes…

Կարդալ ավելին

Կերային բազայի համալրման հետ կապված խնդիրները շարունակում են խորանալ․ Գուրգեն Ներսիսյան

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով անասնաբուծության ոլորտում առկա խնդիրների քննարկման շուրջ խորհրդակցություն է հրավիրել։ Պետնախարարի խոսքով՝ կերային բազայի համալրման հետ կապված խնդիրները շարունակում են խորանալ և անհրաժեշտ են այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ իրականացնել: «Անասնակերի պակասը շարունակվում է լրացվել պահուստային պաշարների հաշվին, բայց քանի որ պաշարներն անսպառ չեն՝ շրջափակման երկարաձգման պայմաններում կարող…

Կարդալ ավելին