Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրյալ սպան կալանավորվել է

Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ ՊՆ զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի կացարանում տեղի ունեցած հրդեհի և զինծառայողների մահվան դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում երեկ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ մեղադրյալ, նույն զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Այս մասին…

Կարդալ ավելին

Վաղը ժամանակավոր փակ կլինեն Երևանի մի քանի փողոցներ

Գարնանային էտով պայմանավորված՝ մարտի 18-ին, ժամը 07։00-10։00-ը փակ կլինի Մարզահամերգային համալիրից Լենինգրադյան փողոց տանող հատվածը։ Ինչպես  տեղեկանում ենք Երեւանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից, ժամը 09:00-ից մասամբ փակ կլինեն Ազատության, Բաղրամյան, Տիգրան Մեծ պողոտաները, Տիչինայի, Շերամի, Գ․ Նժդեհի, Հովհաննիսյան, Ռոստովյան, Ազատամարտիկների, Հերացի, Մելիք Ադամյան, Ագաթանգեղոս, Խանջյան, Տերյան փողոցները:

Կարդալ ավելին

Վեհափառն ու Իրաքի խորհրդարանականներն անդրադարձել են Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ոտնձգություններին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Իրաքի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մոհամմեդ Սադիկ Մոհամմեդի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Հանդիպմանը Նորին Սրբությունն ընդգծեց, որ վերջիններիս այցը Հայաստան լավագույն վկայությունն է երկու ժողովուրդների՝ դարավոր պատմություն ունեցող բարեկամական և ջերմ հարաբերությունների։…

Կարդալ ավելին

Դիլիջան-Իջևան ճանապարհին մեքենան բախվել է ժայռից պոկված քարին, հրդեհ է բռնկվել. կան տուժածներ

Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Ինչպես  տեղեկանում ենք Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունից,  դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է ժայռից պոկված քարին և բռնկվել: Ըստ նախնական…

Կարդալ ավելին