
«Պատմության միտումնավոր ջնջում». Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հիմնովին ավերել է գերեզմանատներ ու գյուղեր
Հոլանդական NOS-ը «Պատմության միտումնավոր ջնջում» խորագրով հոդվածում գրում է, որ Լեռնային Ղարաբաղում աստիճանաբար պակաս տեսանելի են դառնում հայերի նախկին ներկայության ապացույցները։ NOS-ի կողմից հաստատված արբանյակային լուսանկարների համաձայն՝ հիմնովին ավերվել են բազմաթիվ հուշարձաններ, շենքեր, գերեզմանատներ և նույնիսկ ամբողջ գյուղեր։ Հոդվածում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում ավերածությունները ոչ միայն երևում են արբանյակային լուսանկարներով, այլև արձանագրվել են ադրբեջանցի զինվորների կողմից։ Տեսանյութերից մեկում…