«Համագործակցության համար» մեդալներ՝ ոստիկաններին

ՆԳՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել․ «Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու, ինչպես նաև Ոստիկանության 106-րդ տարեդարձի կապակցությամբ՝ ապրիլի 17-ին ՆԳ նախարարությունում տեղի ունեցավ պարգևատրման արարողություն։ Մինչ պարգևների հանձնումը՝ ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը Ոստիկանության օրվա կապակցությամբ շնորհավորեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց բարեխիղճ ծառայության համար։ Արամ Հովհաննիսյանը ծառայողական պարտականությունները լավագույնս կատարելու համար «Համագործակցության համար»…

Կարդալ ավելին

«90 %-ով գարանտիա եմ տալիս, որ ձեր ուզածն է լինելու». Փաշինյանը խոստացել է ոսկեպարցիներին

Նիկոլ Փաշինյանի և Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի բնակիչների հանդիպումը մոտ 1 ժամ է տևել, ArmeniaSputnik-ին ասել է ոսկեպարցի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը։ «Ոսկեպարցիներին խոստացել է, որ մեր ուզած ձևով կլուծի սահմանազատման խնդիրը։ Իր ասելով` տարածքները չեն հանձնվելու։ Ներքին Ոսկեպարից` գետից այս կողմ, որ հակառակորդը պիտի գար նստեր, հիմա էդ մտքից պիտի հրաժարվեն։ Առաջարկեց ամեն դեպքում…

Կարդալ ավելին

Կրեմլը հաստատել է՝ Արցախից սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերումը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հաստատել է, որ սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։ «Այո, դա ճիշտ է», – ասել է Պեսկովը: Հիշեցնենք՝ ադրբեջանական լրատվամիջոցները երեկ հայտնել էին, որ  ռուսական խաղաղապահ զորակազմի առաջին անձնակազմն ու զինտեխնիկան լքել է Քրվաճառի շրջանում գտնվող Դադիվանքի տարածքը։ Զորախումբը լքել է վանքի տարածքը ընդամենը մի քանի օր…

Կարդալ ավելին

Լիլիթ Շաբոյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրամանով՝ Լիլիթ Շաբոյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար: Հիշեցնենք, որ, մինչ այս, Լիլիթ Շաբոյանն աշխատում էր ԲԴԽ-ում:

Կարդալ ավելին