Հայաստանի իշխանության զիջողական, պարտվողական քաղաքականության հիմքում նաև 2 տարի առաջ այս օրը ադրբեջանական ագրեսիայի ծանր հետևանքներն են
2 տարի առաջ այս օրը Ադրբեջանը հարձակման անցավ Հայաստանի ինքնիշխան տարածքի տարբեր ուղղություններով, որի հետևանքով մեր երկրի մի շարք մարտավարական, ռազմավարական հատվածներ, բարձունքներ հայտնվեցին ադրբեջանական վերահսկողության տակ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: «Սրանով Ադրբեջանը ոչ միայն մեծ առավելության հասավ ռազմական առումով, այլ հնարավորություն ստացավ բանակցային գործընթացում հանդես…