Մամուլ Page 23

ՔՊ-ն չարաշահում է վարչական լծակները, քարոզարշավին ներգրավում ուսումնական հաստատությունների, համայնքային այլ կառույցների աշխատակիցներին․ Ականատես

  «Ականատես» դիտորդական առաքելությունը իր մտահոգությունն է հայտնում Երևանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից վարչական ռեսուրսների չարաշահման հերթական դրսևորման առիթով․   «Սեպտեմբերի 7-ին Նոր Նորքի առաջին զանգվածում տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական հավաքին ուսումնական հաստատությունների, համայնքային այլ կառույցների աշխատակազմերի ուղղորդված մասնակցությունը, ինչպես նաև «Ականատես» դիտորդական առաքելության դիտորդների կողմից նմանատիպ այլ դեպքերի պարբերաբար արձանագրումը…

Կարդալ ավելին

Տարածաշրջանում ցանկացած փոփոխություն Իրանի համար կարմիր գիծ է․ Էբրահիմ Ռայիսի

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ տարածաշրջանում ցանկացած փոփոխություն Իրանի համար կարմիր գիծ է։ Այդ մասին հաղորդում է miranpress-ը։   Իրանի նախագահը նշել է նաև, որ «3+3» ձևաչափից դուրս շփումը, այլ երկրների հետ համագործակցությունը, նրանց հետ զորավարժություններ անցկացնելը և «կասկածելի ուղևորությունները» միայն…

Կարդալ ավելին

Կադրային փոփոխություններ դատախազությունում

Գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Աննա Վարդապետյանի՝ սեպտեմբերի 6-ի և 7-ի հրամաններովԴատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ:   Դատախազության փոխանցմամբ,   • Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Գևորգ Գևորգյանը 2023 թվականի սեպտեմբերի 8-ից փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի պաշտոնին:   • Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազ…

Կարդալ ավելին

Ադրբեջանի ՊՆ֊ն կեղծ հաղորդագրությունների տարածմամբ շարունակում է իրականացնել հերթական սադրանքի տեղեկատվական նախապատրաստություն․ ԱՀ ՊՆ

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են․   «Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 8֊ին , ժամը 19:05֊ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Շուշիի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։   Ադրբեջանի ՊՆ֊ն կեղծ հաղորդագրությունների տարածմամբ շարունակում է իրականացնել հերթական սադրանքի տեղեկատվական նախապատրաստություն»։

Կարդալ ավելին