
Այրվածքներ ստացած զինծառայողներին սպասվում է երկարատև վերականգնողական ընթացք. Ավանեսյան
Ազատ գյուղում տեղակայված զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։ «Բարեբախտաբար, այս պահին նրանց կյանքին ոչինչ չի սպառնում, բայց սպասվում է երկարատև բժշկական օգնություն, վերականգնողական ընթացք», – լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նախարարն ասաց, որ տեսակցել է զինծառայողներին, մանրամասն զրուցել թե՛ նրանց, թե՛ բժիշկների հետ։ «Հիմա…