Վրաստանում 3.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Վրաստանի արևելքում՝ Թբիլիսիից 59 կմ հեռավորության վրա, 3,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Տեղեկությունը հայտնում է Վրաստանի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 00։02-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դմանիս քաղաքի մոտակայքում` 10 կմ խորության վրա: Վրաստանում նախորդ երկրաշարժը գրանցվել էր փետրվարի 12-ին (3.1 մագնիտուդ)։ Վերջին շրջանում ամենաուժեղ երկրաշարժը (6,2 մագնիտուդ) Վրաստանում տեղի…

Կարդալ ավելին

Արարատ Միրզոյանը ժամանել է Ադըյաման

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Թուրքիայի Ադըյաման քաղաք, որտեղ որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում հայ փրկարարները: Ինչպես հաղորդում  է «Արմենպրես»-ի թղթակիցը, օդանավակայանում ՀՀ ԱԳ նախարարին դիմավորել է Ադըյամանում միջազգային որոնղափրկարարական խմբերի աշխատանքները համակարգող, դիվանագետ Ջերեն Յազգանը: Ջերեն Յազգանի հետ առանձնազրույց ունենալուց հետո Արարատ Միրզոյանը կհանդիպի Ադըյամանում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող հայ փրկարարների…

Կարդալ ավելին

Հալեպում անօթեւան մնացած 60 հայ կա

Ավերիչ երկրաշարժի հետեւանքով Սիրիայում վիրավորում ստացած տասը հայերից ութն արդեն դուրս են գրվել բժշկական կենտրոններից, մյուս երկուսը շարունակում են բուժումը հիվանդանոցում։ Այս մասին news.am–ի հետ զրույցում ասել է Հալեպի «Գանձասար» պարբերականի խմբագիր Զարմիկ Պողիկյանը։ «Ծանր վիրավորները չորսն էին, նրանք վիրահատվել են։ Նրանցից երկուսը զոհված մայր ու որդի Միրնա եւ Ալպէր Թէնքէճեանների հարազատներն են՝ ամուսինն ու…

Կարդալ ավելին

Հայաստանն առանց վարանելու կանգնեց թուրք ժողովրդի կողքին․ Սերդար Քըլըչ

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում թուրքական կողմից հատուկ բանագնաց Սերդար Քըլըչն անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Անկարա կատարած այցին։ «Աշխարհագրությունը մեր ընդհանուր ճակատագիրը որոշող ամենակարևոր գործոնն է, երբեմն, ինչպես հիմա, այս ճակատագիրը կերտվում է տառապանքով: Տարածաշրջանի երկրների միջև դրսևորված մարդասիրական համերաշխությունը լավագույն դեղամիջոցն է այս տառապանքը մեղմելու համար։ Ինչպես տարածաշրջանի բոլոր երկրները, այնպես էլ…

Կարդալ ավելին