Թուրքիայում և Սիրիայում 26 միլիոն մարդ մարդասիրական օգնության կարիք ունի երկրաշարժերից հետո. ԱՀԿ

Փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերից հետո Թուրքիայում և Սիրիայում մոտ 26 միլիոն մարդ մարդասիրական օգնության կարիք ունի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այսօր կայացած ճեպազրույցում նման հայտարարություն է արել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն։ «Կարիքները վիթխարի են, ավելանում են ժամ առ ժամ։ Երկու երկրներում էլ մոտ 26 միլիոն մարդ մարդասիրական օգնության կարիք ունի», –…

Կարդալ ավելին

Բահչելին շնորհակալություն է հայտնել Թուրքիային օգնած բոլոր երկրներին, այդ թվում Հայաստանին

Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության քաղաքական գործընկեր «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին շնորհակալություն է հայտնել Թուրքիային օգնած բոլոր երկրներին։ Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին իր խոսքում նշել է, որ Թուրքիայում երկրաշարժից հետո աշխարհի շատ երկրներ են շտապել օգնության։ «Ճապոնիայից, Իսպանիայից, Ադրբեջանից, Հունաստանից, Սաուդյան Արաբիայից, Իսրայելից, Հայաստանից, Հնդկաստանից մինչեւ …

Կարդալ ավելին

Երկրաշարժից 9 օր անց Թուրքիայում փլատակներից ողջ է դուրս բերվել 3 մարդ

Մինչ Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով մահացածների և վիրավորների թիվը օրեցօր աճում է, Քահրամանմարաշի (պատմ. Մարաշ) և Ադըյաման նահանգներում շարունակվող որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում փրկարարներին հաջողվել է 198 ժամ անց փլատակներից ողջ դուրս բերել 3 քաղաքացու, փոխանցում է Ermenihaber-ը։ Քահրամանմարաշի Դուլքադիրօղլու շրջանում որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված մեծ թվով փրկարարներ փլատակներից նախ դուրս են բերել…

Կարդալ ավելին

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցում է 31.000-ը

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով մահացածների և վիրավորների թիվը շարունակում է աճել։ Թուրքիայի նախագահականին առընթեր Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության տվյալների համաձայն՝ մահացածների թիվը հասել է 31.643-ի, իսկ վիրավորներինը՝ 80.278-ի։ Երկրաշարժի գոտուց տարհանվել է շուրջ 160 հազար քաղաքացի։

Կարդալ ավելին