Թուրքիայի երկրաշարժից տուժածներին օգնություն տանող բեռնատարի մեջ թմրանյութ են հայտնաբերել

Հոլանդիայից Թուրքիա ուղեւորվող բեռնատարի մեջ ոստիկանները մեծ քանակությամբ թմրանյութ են հայտնաբերել։ Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Հոլանդիայում թուրքական կազմակերպությունների կողմից հավաքված օգնությունը Թուրքիա տեղափոխող բեռնատարի մեջ հոլանդական ոստիկությունը մեծ քանակությամբ թմրանյութ է հայտնաբերել։ Ոստիկանները հայտնել են, որ բեռնատարը կալանվելու եւ օգնությունը պետք է կազմակերպիչները այլ մեքենայով տեղափոխեն Թուրքիա։

Կարդալ ավելին

Հազարավոր սիրիացիներ ցանկություն են հայտնել որդեգրել երկրաշարժի փլատակներում լույս աշխարհ եկած նորածնին

Սիրիացի աղջիկը, որին մայրը լույս աշխարհ է բերել օրերս տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով առաջացած փլատակներում գտնվելու ժամանակ, այժմ անուն ունի: Ինչպես գրում է Daily Mail-ը, նրան անվանակոչել են Այա, ինչն արաբերեն նշանակում է «հրաշք». պարբերականը նկատում է, որ սա հարմար անուն է նորածնի համար, որը լույս աշխարհ է եկել նման դաժան պայմաններում և, ի տարբերություն…

Կարդալ ավելին

Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերի զոհերի թիվը մոտենում է 22 հազարին

Մերձավորարևելյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 21 հազար 642-ի։ Նախկինում հաղորդվում էր 20 հազար 296 զոհերի մասին։ Թուրքիայի արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման գրասենյակի տվյալներով՝ ուրբաթ առավոտվա դրությամբ զոհերի թիվը հասել է 18 հազար 342-ի, մարմնական վնասվածքներ է ստացել ավելի քան 74 հազար մարդ: Սիրիայի տարածքում, ըստ պաշտոնական…

Կարդալ ավելին

Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցեց 20 հազարը

Թուրքիայի հարավում և Սիրիայի հյուսիսում տեղի ունեցած հզոր երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 20 հազար 296-ի, կան տասնյակ հազարավոր վիրավորներ, հաղորդում է Anadolu-ն: Թուրքական լրատվական գործակալության նոր տվյալներով՝ Թուրքիայում երկրաշարժի զոհ է դարձել 17 հազար 134, Սիրիայում՝ 3 հազար 162 մարդ։ Երկու երկրների իշխանությունների փոխանցմամբ՝ վիրավորների ընդհանուր թիվն անցել է 78 հազարը:

Կարդալ ավելին