Category: Տարածաշրջան
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը մոտենում է 30 հազարին
Կիրակի օրը Թուրքիայի հարավ-արեւելքում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 29 605-ի, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Արտակարգ իրավիճակների վարչությունը։ «Մահացածները 29 605 են։ Երկրաշարժից տուժած տարածքներից մեր 147 934-ը քաղաքացիներ տարհանվել են այլ մարզեր», – ասվում է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի առավոտյան 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Մարաշ…
Զոհերի թիվը ժամ առ ժամ աճում է. Էրդողանը նոր տվյալներ է հրապարակել
Ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը ժամ առ ժամ աճում է: Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Դիարբեքիր նահանգ կատարած այցի ժամանակ։ Նրա խոսքով՝ աղետի գոտու բնակիչները կտեղավորվեն բոլոր հանրակացարաններում, որոնք գտնվում են պետության հաշվեկշռում, թուրքական բուհերը կանցնեն լիովին հեռավար ուսուցման։ Նախագահը վստահեցրել է, որ պետությունը մոբիլիզացրել է բոլոր ռեսուրսները աղետի հետևանքները վերացնելու համար։…
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 20 հազար 665-ի
Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 20 հազար 665-ի, հայտնել են Արտակարգ իրավիճակների վարչությունից: «80 հազար 88 մարդ վիրավոր է»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի տասը նահանգներում…
